Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվելու. ԼՂՀ վարչապետ

Բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվելու. ԼՂՀ վարչապետ
11.06.2015 | 17:56

Հունիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրն ԱԺ-ի կողմից վստահության արժանանալուն:
Ա. Հարությունյանը, հղում անելով ԱԺ-ի կողմից կառավարությանը վստահության քվե տալու մասին հաղորդագրությանը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին և ընտրողներին՝ հավաստիացնելով, որ գործադիրն անելու է հնարավորինս` բոլորի սպասելիքներն արդարացնելու համար: Կառավարության ղեկավարը լրագրողներին հակիրճ ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները, որոնք ուղղված են Արցախի Հանրապետությունում տնտեսական կայուն աճի տեմպերի ապահովմանը: «Միայն տնտեսական կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության և հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա և ապագա սերունդների բարեկեցությունը»,- նշել է վարչապետը:
Մամուլի ասուլիսի մեծ մասն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Այդ ընթացքում լրագրողները գործադիր մարմնի առաջին դեմքից հստակ պարզաբանումներ են ստացել իրենց հետաքրքրող տարաբնույթ հարցերի վերաբերյալ:
Մասնավորապես, Ա. Հարությունյանը, պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ հարցին, նշել է. «Անկախ սակագնի հնարավոր բարձրացումից՝ բնակչությունը շարունակելու է վճարումները կատարել նույն սակագնով՝ 25 դրամով՝ ի տարբերություն մեծ ծավալով էլեկտրաէներգիա սպառողների: Անհրաժեշտության դեպքում ռազմավարական նշանակության օբյեկտների համար կվարվի սուբսիդավորման հատուկ քաղաքականություն»:
Թե որտեղ են բացվելու 2000-ից ավելի աշխատատեղերը՝ հարցին ի պատասխան՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել հիդրոէներգետիկայի, հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման ու թեթև արդյունաբերության ոլորտներում պլանավորված մի շարք նախագծերի մասին:
Ասուլիսի ավարտին Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել սկսված բերքահավաքի բարձր բերքատվության առթիվ և հողամշակներին մաղթել անկորուստ բերքահավաք:


ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ